Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակումներ է արել և հայտնել, որ այսօր որդու` 9-ամյա Արմանի առաջին աշխատանքային օրն է: Երգչուհին նշել է, որ բազմիցս ասել է` երեխաները պետք է դեռ մանկուց աշխատել սովորեն:
Նա պարզաբանել է, որ որդին պետք է վաստակի 2000 դրամ, որպեսզի ստանա 1000 «В бакс» խաղային միավորները : Հաջորդիվ երգչուհին ցույց է տվել, որ գնել է պոպկորն 300 դրամով, որն Արմանի հետ բաժանել են երեք մասի ու յուրաքանչյուր մասը վաճառել 200 դրամով: 2000 դրամի փոխարեն` Արմանը կարողացել է վաստակել 3900 դրամ, ինչն Անահիտին շատ է ուրախացրել:
Վերջում Անահիտը բոլոր ծնողներին խորհուրդ է տվել երեխաներին բացատրել, որ գումարը երկնքից չի ընկնում ու այն պետք է վաստակել սեփական քրտինքով. «Դա պետք է սերմանել մանկուց, որովհետև հետո ուշ կլինի հատկապես տղաների դեպքում: Եթե նոր խաղալիքներ կամ «В бакс»-եր են ցանկանում, խնդիր չկա` թող վաստակեն: Ահա՛ իմ պատասխանը»,-գրել է նա:
Երգահան Ավետ Բարսեղյանը երեկ նշել է հոբելյանական 40-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Ավետն ասաց, որ տոնական օրն անակնկալով է սկսել:
«Երեկվա առավոտն օդում դիմավորեցի: Կինս` Անին, ինձ օդապարիկով թռիչք նվիրեց: Նախկինում էլի էի թռչել, առաջին թռիչքս չէր: Աղջիկս` Լուսեն, ևս շնորհավորեց ու համբուրեց ինձ: Շատ էր ուրախացել, որովհետև տորթ կար ու կարող էր դրա մոմերը փչել: Առհասարակ բոլորի ծննդյան տորթերի մոմերն է սիրում փչել: Հիմա ծննդյանս օրը կենտրոնանում եմ ոչ թե իմ, այլ Լուսեի ուրախության վրա»,-ասաց նա:
Ավետի խոսքով` մեծ խնջույքներ չի սիրում և չի կազմակերպում, քանի որ ծննդյան օրն իր համար շատ անձնական է: «Սիրում եմ նշել ընտանիքիս անդամների հետ և, հիմնականում, օրվա ընթացքում լավ տրամադրություն եմ ունենում, որովհետև ընկերներիս, հարազատներիս կողմից շատ ջերմ շնորհավորանքներ եմ ստանում,-ասա նա և հավելեց` ինչպես շատերը, ինքը նույնպես մեծանալուց վախենում է.-Անկեղծ ասած, վախենում եմ, տհաճ բան կա դրա մեջ: Գիտակցությամբ հաղթահարում եմ այդ վախը, որովհետև հասկանում եմ` մեծանալը բնական գործընթաց է, դրան դեմ գնալ պետք չէ: Եվ հետո, մեծանալու մեջ նաև դրական բաներ կան: Ճիշտ եմ տնօրինում ժամանակը, որ կարողանամ իրագործել նպատակներս, համենայնդեպս` փորձում եմ: Օրվա 24 ժամն ինձ հերիքում է, ժամանակի քիչ լինելուց չեմ բողքում»:
Խոսելով նախորդ և հաջորդ տասնամյակների մասին` երգահանն ընդգծեց. «Նախորդը հետաքրքիր էր, բարդ, անկումներով ու վերելքներով լի: Յուրաքանչյուր կորուստ ձեռքբերում եմ համարում, այդ պատճառով` ձեռքբերումներս շատ են: Կցանկանամ, որ հաջորդ տասնամյակը լինի խաղաղ թե՛ ինձ, թե՛ երկրիս, թե՛ աշխարհի համար: Ուրախ եմ, որ 39-նն ինձնից ոչինչ չխլեց, միայն տվեց: Իսկ այս տարի ինձ մաղթում եմ հավասարակշռվածություն ու որ ոչ միայն շատ երգեր, այլև` պոեզիա գրեմ,-ասաց նա և տեղեկացրեց` արդեն գրել է իր բանաստեղծությունների առաջին գիրքը.-Պետք է ժամանակ գտնեմ ու զբաղվեմ խմբագրական աշխատանքներով: Արդեն նույնիսկ անունն եմ որոշել` «Հակառակը»: Հուսով եմ` այս տարի կտպագրենք»:
Այս եղանակով պատրաստված մուրաբան ստացվում է շատ համեղ։ Մուրաբայի հյութը կարելի է օգտագործել որպես օշարակ տարբեր տեսակի խմորեղեններ պատրաստելուց, իսկ պտուղները որպես խմորեղենը ձևավորող բաղադրիչ։
Մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները ՝
1կգ բալ,
1կգ շաքարավազ,
200մլ ջուր,
3,5գ լիմոնի աղ։
Պատրաստման եղանակը ՝
Ձրի մեջ լցնել անհրաժեշտ քանակությամբ շաքարավազ, խառնել և դնել կրակին։
Եփել դանդաղ կրակի վրա մինչև եռալը։ Այնուհետև ավելացնել լիմոնի աղը և եփել ևս 7 րոպե ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Բալը լվանալ և թողնել մինչև որ այն ցամքի։
Այնուհետև բալը լցնել տարրայի մեջ, վրան ավելացնել եռացող օշարակը և թողնել հանգստանա 10 րոպե։ Հաջորդ քայլում ստացված մասսան ազատել բալից և նորից եռացնել 7 րոպե։
Այնուհետև նորից լցնել բալի վրա և թողնել հանգստանա 25 րոպե։ Կրկնել նույն գործողությունը։ Ապակյա տարրաները /բանկա/ անհրաժեշտ է ախտահանել։
Որից հետո ստացվածը լցնել տարրաների մեջ, փակել հերմետիկ կափարիչներով, փաթաթել և այդպես թողնել մինչև սառչեն։