Խրթխրթան, համեղ ու հագեցնող նախաճաշ 10 րոպեում. այ սա այն է, ինչ ինձ պետք էր

Այս համեղ  նախաճաշից հաստատ ոչ ոք չի հրաժարվի. պատրաստվում է շատ արագ և գոհ կմնան բոլորը:

Ձեզ պետք է

  • 180 գ կաթնաշոռ
  • 140 գ պանիր
  • 1 ձու
  • 2-3 ճաշի գդալ  ալյուր
  • Կանաչի՝ ըստ ճաշակի
  • Աղ
  • Բուսայուղ՝ տապակելու համար

Ինչ անել

Պանիրն անցակցնել քերիչով: Կաթնաշոռը  տրորել, ավելացնել պանրին: Ավելացնել կտրատված կանաչին, ձուն և այս ամենը լավ խառնել: Ավելացնել  ալյուր: Ստացվում է ձեռքերին թեթևակի կպչող խմոր:

Աշխատանքային մակերեսի վրա  ալյուր լցնել, պանրային զանգվածից վերցնել  մեկ ճաշի գդալ, թավալել ալյուրի մեջ, տալ ձողիկի ձև (կամ ցանկացած ձև, օրինակ գնդիկներ, խորանարդիկներ) և տապակել  բուսայուղով ամեն կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա:

Ձեր նախաճաշը պատրաստ է: Բարի ախորժակ: