Այս բաղադրատոմսով պատրաստվող կորեական գազարը շատ արագ է պատրասվում և շատ համեղ է ստացվում:
Բաղադրիչներ` Գազար 1 կգ, Աղ 1 թեյի գդալ, Կարմիր պղպեղ աղացած՝ դանակի ծայրով, Բուսայուղ 0,5 բաժակ, Սխտոր 4 ատամիկ, Սոյայի սոուս 1 ճաշի գդալ, Կես կիտրոն
Պատրաստման եղանակը` Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել մանր քերիչով կամ հատուկ կորեական գազար պատրաստելու համար նախատեսված քերիչով:
Քերած գազարը լցնել տարայի մեջ, թողնել 3-4 ժամ, որպեսզի հյութը ամբողջովին դուրս տա:
Այնուհետև կենտրոնում փոսիկ անել ու լցնել աղն ու պղպեղը: Չխառնել:
Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, և լցնել փոսիկի մեջ: Չխառնել:
Ծածկել կափարիչով և սպասել 10 րոպե, որից հետո բացել կափարիչը և խառնել:
Ավելացնել սոյայի սոուսը, թարմ քամված կիտրոնի հյութը, մանրացված կամ ճզմած սխտորը և լավ խառնել:
Ծածկել կափարիչով, սպասել ևս 10 -15 րոպե և մատուցել: