Շոկոլադային տորթ՝ բանանի հաճելի համով. քաղցրակերներն անտարբեր չեն մնա

Այս քաղցրավենիքն աներևակայելի թեթև և օդային է ստացվում։ Այն հեշտ է պատրաստվում, այնպես որ կարող եք հաճախ ուրախացնել ձեր տան անդամներին EnterTrain-ի այսօրվա առաջարկած այս համեղ տորթով։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմորի համար

  • 3 ձու, 140 գր. ալյուր, 140 գր. շաքարավազ
  • 3 ճ.գ. կաթ, 1 ճ.գ. կակաո
  • Կես թ.գ. փխրեցուցիչ, 1 ճ.գ. կոնյակ

Միջուկի համար

  • 350 գր. կաթնաշոռ, 250 գր. սերուցք
  • 5 բանան, 15 գր. ժելատին
  • 80 մլ ջուր, 3 ճ.գ. շաքարավազ

Պատրաստման եղանակը

1. Սկզբում պատրաստում ենք շոկոլադային բիսկվիտը։ Ջեռոցը տաքացրեք 180 աստիճան։ Ալյուրը մաղեք առանձին տարրայի մեջ՝ կակաոյի և փխրեցուցիչի հետ միասին։

2. Սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցներից։ Դեղնուցը հարեք շաքարավազի հետ մինչև սկսի սպիտակել։ Դրանից հետո ավելացնում ենք գոլ կաթը՝ շարունակելով հարել։ Այնուհետև մաս–մաս ավելացնում ենք ալյուրի և կակաոյի խառնուրդը։

3. Սպիտակուցը առանձին տարրայի մեջ ենք հարում մինչև պնդանալ։ Սպիտակուցներն ավելացնում ենք դեղնուցային զանգվածի վրա։ Գդալով զգույշ խառնում ենք։ Արդյունքում ջրիկ և օդի պղպջակներով լցված խմոր ենք ստանում։

4. Վերցնում ենք խմորեղենի առանձնացվող ձևամանը և մեջը յուղթուղթ ենք փռում։ Լցնում ենք խմորը և դնում ջեռոցը 35 րոպեով։ Պատրաստ լինելուց հետո հանում ենք և թողնում այդպես սառչի 1,5-2 ժամ։

5. Պատրաստում ենք միջուկը։ Ժելատինի վրա ջուր ենք լցնում և թողնում ենք որ ուռչի։ Այնուհետև տաքացնում ենք ջրային բաղնիքի վրա, մինչև որ ամբողջովին կլուծվի։

6. Կաթնաշոռը, մեկ բանանը և շաքարավազը բլենդերով հարում ենք։

7. Սերուցքը հարում ենք հարիչով առանձին ամանի մեջ։ Այնուհետև սրան ավելացնում ենք ժելատինային զանգվածը և շարունակում ենք հարել։ Դրանից հետո ավելացնում ենք կաթնաշոռա–բանանային զանգվածը և շարունակում ենք հարել։ Արդյունքում բավկան ջրիկ զանգված է ստացվում։ Մեկ ժամով դնում ենք սառնարանը։

8. Երբ բիսկվիտը սառչում է, հանում ենք ձևամանի միջից և դնում ափսեի վրա։ Թեյի գդալով հեռացնում ենք մեջտեղի մասը, թողնելով 7-10 մմ բարձրության ներքևի մասն ու բարձր կողքերը։

9. Կոնյակը խառնում ենք մեկ թեյի գդալ ջրով և դրանով ցողում ենք բիսկվիտը։ Հատակի մասում մի քիչ կաթնաշոռային զանգվածից ենք քսում։

10. Մաքրում ենք մնացած բանանները և դասավորում բիսկվիտի մեջ։ Վրայից լցնում ենք կաթնաշոռային զանգվածը՝ գմբեթի ձև տալով։ Վրայից բիսկվիտի փշուրներով ձևավորում ենք, որոնք մնացել են միջուկից։ Այնուհետև ձեռքերով թեթև սեղմում ենք, որ գմբեթը հավասար լինի բոլոր կողմերից և դնում ենք սառնարանը մի քանի ժամով։