Տորթ «Նապոլեոն»՝ լավաշով․ պատրաստումը հեշտ և արագ, համը՝ անկրկնելի

Դժվար թե հնարավոր լինի գտնել «Նապոլեոնի» պատրաստման ավելի հեշտ տարբերակ։ Դուք պարզապես կհիանաք նրանով և, ինչն ամենակարևորն է, այն առանձնախես գիրացնող չէ։

Եվ այսպես,  ձեզ ենք առաջարկում արագ, պարզ, համեղ և դիետիկ այս ծույլ «Նապոլեոնի» բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Լավաշ – 600 գր.
  • Ձու – 2 հատ
  • Կարագ – 50 գր.
  • Օսլա – 1 ճ.գ.
  • Կաթ – 500 մլ.
  • Շաքարավազ – 100 գր.
  • Ալյուր – 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը

1. Լավաշի շերտերը դրեք սեղանին։ Կտրատեք ուղղանկյուններով՝ ապագա տորթի չափսերով։ Լավաշի շերտերը չորացրեք չոր, լայն թավայի մեջ։ Չորացնելուց հետո դրանք սառեցրեք։

2. Պատրաստեք կրեմը։ Խառնեք ձուն ու շաքարը և լավ հարեք։ Մաս–մաս ավելացրեք ալյուրը և օսլան։ Ավելացրեք կաթը և հարեք։

3. Այնուհետև դրեք կրակին և անընդհատ խառնեք մինչև պնդանալը՝ մոտ 10 րոպե։ Կրեմը հանեք գազօջախիվրայից և մի փոքր սառեցրեք։ Կարագ ավելացրեք և լավ խառնեք մինչև հալչի։

4. Լայն տափակ մատուցամանի մեջ հավաքեք տորթը։ Շերտերն իրար վրա շարեք՝ արանքներում կրեմ քսելով։ Եթե շերտերը սկսեն ջարդվել, մի վախեցեք։ 2-3 չոր շերտ թողեք մանրացնելու և վրան ցանելու համար։

5. Տորթը1,5-2 ժամով թողեք սենյակային ջերմաստիճանի տակ, իսկ հետո ողջ գիշերը թողեք սառնարանում։